Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Խաղաղության կեղծ թեզի վրա քարոզարշավ են կառուցում

Խաղաղության կեղծ թեզի վրա քարոզարշավ են կառուցում
03.02.2026 | 18:08

Առաջին անգամ «իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը» արտահայտությունը լսել ենք 1998 թվականին: Դրանից հետո 18 տարի պատերազմ չի եղել, մինչև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը, որում Ադրբեջանը չի կարողացել հասնել իր նպատակներին: 2018 թվականին «պատերազմի կուսակցությունը» հեռացվել է իշխանությունից: Արդյունքում մենք ունենք առանց Արցախի, պարտված պետություն, որի տարածքում կան ադրբեջանական զորքեր, և որի գոյությունը վտանգված է:

Ես ինչ գրել եմ՝ փաստ է: Սա շեշտում եմ, որովհետև, երբ փաստերով եմ խոսում, մեկ էլ հայտնվում են մարդիկ, որոնք, այդ ամենին հակափաստարկ չգտնելով, ասում են՝ դե դա ձևակերպման հարց է:

Հիշեցնեմ նրանց, որ այս ամենը վերջին տարիներին այլ կերպ «ձևակերպում» են մուտանտն ու իր թայֆան: Այնինչ, դա արդեն ձևակերպում չէ, այլաբանություն է, մանիպուլյացիա: Հիմա էլ ժողովրդին ապուշի տեղ դնելով նորից փորձում են իրենց քարոզարշավը կառուցել այն կեղծ թեզի վրա, որ իրենք, իբրև թե, «խաղաղության կուսակցությունն» են ընդդիմությունն էլ «պատերազմի կուսակցությունն» է: Այ, այս միտքը արդեն տարբեր ձևակերպումներով են մատուցում: Ես գիտեմ, որ իմ ընկերների մեջ այս ամենը վաղուց հասկացած, մտածող մարդիկ կան, մնացածին կոչ եմ անում մտածել: Հերիք է խաբվեք, շատ ամոթ է:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ